Մշակույթ

Սևակ Խանաղյան. Հայրենիքը սուրբ վայր է, խաղալիք չէ, որի վրա կարող ես PR- անել

«Գոլոս» նախագծի մասնակից և ուկրաինական «Իքս ֆակտոր» նախագծի հաղթող Սևակ Խանաղյանը հայրենիքում է: Փետրվարի 19-ին նա Երևանում հանդես կգա մենահամերգով: Իսկ մինչ այդ հանդիպել է  լրագրողների հետ։ Նախ շնորհակալություն է հայտնել բոլորին իր ելույթներն ակտիվ լուսաբանելու համար, հետո՝ ներողություն խնդրել, որ ասուլիսում պետք է խոսի ռուսերենով՝ հայերեն հիանալի հասկանում է, բայց սահուն չի  խոսում։

 

Քնել եմ ընդամենը 1,5 ժամ, բայց լրագրողների խնդրանքը չեմ կարող մերժել. ասուլիսի հենց սկզբում՝ մինչեւ խոսեցնելը, լրագրողները երգեցրեցին Սևակ Խանաղյանին

Նրա ձայնը  տևական ժամանակ հայ հեռուսադիտողին կապում էր հեռուսատէկրաններին: Հայ հանդիսատեսը ուշի- ուշով հետևում էր ուկրաինական X Factor  նախագծին, քննարկում նրա յուրաքանչյուր ելույթ՝ ասելով՝ տեսաք մեր տղան ինչ արեց բեմում։

Սևակն ասում է, որ  դեռ նախագծին մասնակցելու հենց սկզբից գիտեր, որ  հայ հանդիսատեսն իրեն սատարելու է, հետևելու՝ ելույթներին, բայց որ նման աջակցություն կլինի՝ չէր ակնկալում։  «Դա ինձ այնքան ուժ էր տալիս, առաջ մղում։ Ձեզնից մի անբացատրելի էներգիա էր գալիս»։

Հիշեցնենք, որ երգիչը ռուսական Голос նախագծում նույնպես մասնակցում էր, սակայն  այնտեղ չգրանցեց այն հաջողությունը, որն ունեցավ ուկրաինական նախագծում։ «Ռադիոլուրի» դիտարկմանը՝ արդյո՞ք ռուսական նախագծում զգալի հաջողություն չգրանցելու և ուկրաինական նախագծում հաղթելու հանգամանքի մեջ տեսնում է քաղաքական ենթատեքստ։ «Ես սովոր չեմ իմ  կյանքում եղած անհաջուղությունների համար մեղադրել ինչ- որ մեկին։ Ես և ռուսական Голос-ին եմ  շնորհակալ, չէ՞ որ նրանք կարող էին ինձ չընդգրկլել նախագիծ,բայց դա արեցին ու վատ արդյունք չգրանցեցի։ Իսկ  ուկրաինական «X Factor»  -ում արդյունքը ավելի գոհացնող էր»:

Անցում արդեն հետագա ծրագրերին. Չբացելով փակագծերը Սևակ Խանաղյանը ասաց, որ համագործակցելու բազմաթիվ առաջարկներ  ստացել է  հայ կատարողներից: Ասաց, որ պաշտում  է  հայկական ազգային, ժողովրդական երգերը, բայց  ոչ այն, ինչ այժմ ընդունված է հայկական երաժշտության անվանել։

Նրա  այս  երգը մեծ քննարկման առիթ դարձավ, այսօր էլ այն չշրջանցվեց։ Արդյո՞ք հայրենիքի մասին երգելը  PR  քայլ էր, թե՞ պահն էր հասունացել։ Լրագրողի հարցին երգիչը պատասխանեց հարցով, իսկ դուք ի՞նչ եք կարծում, ու շարունակեց՝ խիստ կվիրավորվի, րբ ինչ որ մեկը մտածի, որ երգել  է զուտ PR- ի համար։ Հայրենիքը սուրբ վայր է, խաղալիք չէ,  որի վրա կարող ես PR-  անել։

Իսկ ինչու որոշեց հենց «Գյումրվա  ֆայտոնը»  ոճային փոփոխության ենթարկել, Գյումրին փոխարինել Տաշիրով։ «Այն արտիստը, ով ունի ձեռագիր ու երգում է հոգով , կարծում եմ՝ այդ իրավունքն ունի։ Իսկ ինչու Գյումրին դարձավ Տաշիր, քանի որ այնտեղ եմ ծնվել, մինչև 7 տարեկան ապրել»,- ասում է։

Ցուցադրել ավելի
Back to top button