ՄիջազգայինՏնտեսական

Հայաստան գազի տարանցման համար «Գազպրոմը» Վրաստանին կվճարի գումարով եւ կտա էժան գազ

«Գազպորմ էքպորտ» ընկերությունը վրացի գործընկերների հետ համաձայնության է եկել Վրաստանի տարածքով Հայաստանի գազի տարանցման պայմանների շուրջ: Ընկերության պաշտոնական կայքէջում զետեղված հաղորդագրության համաձայն, կողմերը պայմանավորվել են անցնել մոնետիզացված՝ գումարային ճանապարհով վճարման եղանակաին:

«Համաձայն ձեռք բերված պայմանավորվածությունների՝ ռուսական կողմը երաշխավորում է վճարումը Վրաստանի տարածքով Հայաստան գազի տարանցումը 2017-2018 թթ.՝ տարեկան 2,0 — 2,2 մլրդ խորանարդ մետր ծավալով, ինչպես նաև՝ Վրաստան գազի մատակարարումը ճկուն պայմաններով՝ 30 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց ավելի էժան, քան՝ 2016 թվականին»,- նշված է հաղորդագրության մեջ:

«Մեր վրացի գործընկերների հետ երկարատև բանակցություններից հետո մեզ հաջողվեց մշակել կոմերցիոն պայմաններ՝ շահավետ կողմերի համար և համաձայնության հասնել գազի տարանցման պայմանների շուրջ»,- նշել է «Գազպորմ էքպորտ» ընկերության գխխավոր տնօրեն Ելենա Բուրմիստրովան:

Ցուցադրել ավելի
Back to top button