Հասարակություն

Երեւանը ե՞րբ կունենա տրանսպորհային նոր համակարգ

Առաջիկա ամիսներին Երևան քաղաքը երթուղային նոր ցանց կունենա, քանի որ նախորդ խորհրդատվական ընկերության առաջարկած եւ գործող տրանսպորտային համակարգն արդյունավետ չէ: Փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի հիմնավորումն այսպիսին է. <<Մենք գնում ենք համակարգային բարեփոխումների և ակնկալում ենք ունենալ լիարժեք, արդյունավետ ցանց, որը հիմնված կլինի մանրամասն ուսումնասիրությունների վրա, հնարավորինը կբացառվեն կրկնվող երթուղագծերը՝ դրանով իսկ բարձրացնելով արդյունավետությունը>>:

 

Երթուղային տրանսպորտից օգտվող երեւանաբնակների դժգոհությունները տարիներ շարունակ չեն փոխվել: Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը, ով երթուղային բոլոր փոխադրամիջոցներից նախընտրում է էլեկտրականը՝ տրոլեյբուսը եւ մետրոն, սակայն պարտադրված օգտվում է երթուղային միկրոավտոբուսից, բախտը բերի՝ ավտոբուսից, սպառողներից օրական ստանում է 6-8 զանգ՝ կապված երթուղային սպասարկումից, նախատեսված թվից ավելի ուղեւորներին սպասարկելուց մինչեւ ոչ արդյունավետ երթուղային գծերի բաշխում:

Խնդիրները սպառողների պաշտպանը ներկայացրել է բոլոր շահագրգիռ մարմիններին ու տեղյակ է նոր սպասվելիք փոփոխութուններից, որոնք դեռ սաղմնային փուլում են, սակայն Պողոսյանի համար արժանահավատ չեն: Ինչո՞ւ: Քանի որ, ըստ նրա, տարիներ շարունակ միկրոավտոբուսներից հրաժարման փորձեր նախաձեռնվեցին, երթուղային ցանց մշակող ընկերություններ փոխվեցին, աուդիտներ կազմակերպվեցին, բայց խնդիրները մնացին:

Սպառողների պաշտպանը խնդրի լուծման, իր իսկ խոսքով, <<ինքնահրկզումից հրաժարվելու>> դեռ մեկ տարբերակ տեսնում է: <<20 տարի է զբաղվում եմ այս գործով, եւ փորձել եմ բոլոր եղանակները, այս խնդիրը լուծելու 32 եղանակ կա, վերջին տարբերակը ինքնահրկիզումն է: Առաջարկում եմ փոխել սեփականության ձեւը ՍՊԸ- ները դառնան ՓԲԸ-ներ, որը ստիպի բաժնետերերին ներդրումներ անել>>:

Արմեն Պողոսյանը միկրոավտոբուսները էլեկտրական փոխադրամիջոցով փոխարինելու եւ հնարավոր խնդիրներից հրաժարվելու առաջարկ նաեւ ներկայացրեց: Ժամանակին 15.5 մլրդ կվ/ժ Էներգիա արտադրող երկիրն այսօր արտադրում է 6-8 մլրդ: <<Մենք մեր ռեսուրսները ճիշտ չենք օգտագործում եւ տնօրինում, իհարկե, արտահանելու ուղղությամբ կան քաղաքական պատճառներ, իսկ ներքին սպառման համար ոչ ճիշտ ռազմավարություն>>,- ասում է Պողոսյանը։

Շեշտում է՝ Էլեկտրական տրանսպորտի ամբողջական շարժակազմի աշխատանքի ընթացքում Երեւանում սպառվել է 385 մլն կվ/ժ, այսօր թիվը 100 մլն է հասնում եւ նվազման միտում գրանցում: Էլեկտրատրանսպորտի ծավալների ընդլայնումը նաեւ էներգիայի արտադրության մեծացման եւ սպառման խնդիրը կլուծի՝ կարծում է։ <<Ինչո՞ւ է կրճատվում էլեկտրատրանսպորտը, որովհետեւ մի քանի հոգու խանգարում է: Մնացած 1.5 մլն-ը տառապում է»:

Եվ վերջում՝ անդրադառնալով Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի՝ երթուղային նոր ցանցի ձևավորման <<Դաբլյու Վայ Ջի Ինթերնեյշնլ լիմիթիդ> խորհրդատվական ընկերության տնօրեն Ռիչարդ Բարլեյի հետ տեղի ունեցած հանդիպմանը՝ նշենք, որ ընկերության հետ կնքված պայմանագրով առաջիկայում կմշակվի միջազգային չափորոշիչներին համապատասխանող և առավելագույն արդյունավետ երթուղային նոր ցանց, ինչպես նաև ինտեգրված սակագին և տոմսային համակարգ:

Ցուցադրել ավելի
Back to top button