Հասարակություն

«Դու ինչ ես անում Ղարաբաղի համար». 2017 հայտարարված է Արցախի տարի

Սփյուռքի նախարարությունը 2017 թվականը հայտարարել է Արցախի տարի: Սա յուրօրինակ ծրագրի շարունակություն է, քանի որ 2016-ի կեսերից՝ ապրիլյան պատերազմից հետո, ինքնաբուխ ծնվել էր <<Դու ինչ ես անում Ղարաբաղի համար>> համահայկական շարժումը: Հայաստանի եւ Սփյուռքի քաղաքացիների ակտիվությունն այնքան մեծ էր, որ շարունակության անհրաժեշտություն առաջացավ: Որեւէ ուղղորդում այս ծրագրերում չկա՝ յուրաքանչյուրն օգնում է ինչով կարող է:

 

Ժինգյալով հացի տեսակը ոչ միայն բրենդային է դարձել Արցախը ճանաչելու համար, այլեւ՝ աջակցության աղբյուր: Ստեփանակերտի կենտրոնական շուկայում աշխատող տիկին Դոնարան եւ տիկին Ռիտան չեն զլանում՝ երբեմն անհատույց,  պարզապես խղճի հանգստության համար իրենց արտադրանքի մի մասը բաժին են հանում Արցախի սահմանները պահող, առաջնագծում կանգնած զինվորներին։ Հատկապես ապրիլից հետո համարում են՝ սա իրենց լուման է երկրի պաշտպանության կարեւորագույն գործում:

Անցյալ տարվա կեսերից ինքնաբուխ սկիզբ առած  <<Դու ինչ ես անում Ղարաբաղի համար>> համահայկական շարժման ամենաակտիվ մասնակիցը սակայն Հայաստանի Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղում ապրող 80-ամյա Սիրան տատիկն է: Առաջնագծում կանգնած յուրաքանչյուր զինվորին համարում է իր զավակը: Անընդհատ գործում է գուլպաներ, ձեռնոցներ, պատրաստում է սնունդ, տեղադրում կապոցների մեջ: Կապ է պահում Սփյուռքի նախարարության հետ եւ պաշտպանության նախարարության թույլտվությամբ այդ կապոցները պարբերաբար հասնում են հասցեատերերին:

Ոչ միայն առաջնագիծ, այլեւ Արցախի կարիքավոր ընտանիքներին են հասնում կապոցներ արդեն ոչ միայն Հայաստանից, այլեւ՝ Սփյուռքից: Եթե երեկ չի հասել, ապա այսօր արդեն Արցախում պետք է լինի Գերմանիայի Բադեն Վյուրթեմբերգի հայ համայնքի կողմից ուղարկված 25 տոննա հումանիտար բեռը: Ողջ աշխարհի հայության աջակցությունն Արցախին հաստատում է, որ յուրաքանչյուրը թեկուզ եւ ենթագիտակցորեն հասկանում է՝ Արցախը հայության գոյատեւման բանալին է:

Արցախին աջակցելու շարժմանը, ի դեպ, ակտիվորեն մասնակցել են նաեւ Սփյուռքի կրթօջախները: Օրինակ՝ Լիբանանի Հարպոյան դպրոցի աշակերտները ստեղծել էին օրացույց՝ Արցախը քարոզելու համար: Նաեւ այդ օրացույցի վաճառքից գոյացած գումարն են ուղարկել Արցախ: Մեկ այլ դպրոցի աշակերտներն ընտրել են այլ ճանապարհ՝ պատմում է Սրապիոնյանը:

Ինչ է արվելու փոխանցված գումարով՝ մոտավորապես արդեն հայտնի է: Տարբերակներից մեկը նոր արտադրության ստեղծումն է: Ճիշտ է՝ այն պարունակում է որոշակի գաղտնիություն, բայց Սփյուռքի փոխնախարարը <<Ռադիոլուրի>> համար փորձեց մի քիչ փակագծեր բացել:

Սփյուռքի փոխնախարարը նաեւ նշում է՝ տարատեսակ շարժումներից անկախ Արցախին օգնելու պատրաստակամություն մշտապես հայտնում են գործարարները: Նոր գործ հիմնելու առումով այս պահի դրությամբ ավելի ակտիվ են սփյուռքահայերը: Արցախին աջակցելու համահայկական շարժումն անցյալ տարի այնքան արդյունավետ էր, որ անհրաժեշտություն առաջացավ շարունակել այն: Եվ դա է պատճառը, որ Սփյուռքի նախարարությունը 2017 թվականը հռչակեց <<Արցախի տարի>>:

Ցուցադրել ավելի
Back to top button