Տնտեսական

Արաբական ներդրողները Գեղարքունիքում մտադիր են հիդրոկայան կառուցել

Արաբական Միացյալ Էմիրությունների ներդրողները մարտին վերջնական հաշվարկներ կներկայացնեն Գեղարքունիքում հողմակայան կառուցելու շուրջ։ Ինչպես «Ռադիոլուրին» հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ներդրողները շուրջ երկու տարի ուսումնասիրել են մարզու քամու ուժգնությունն ու ուղղությունը, իսկ վերջին անգամ դեկտեմբերին այցելելով՝ խոստացել են արդեն վերջնական արդյունքներ ներկայացնել։

«Տվել են իրենց համաձայնությունը: Նախնական ծրագրով՝ շուրջ 70 մեգավատ հզորությամբ հողմակայան կկառուցեն: Զուգահեռ ուսումնասիրել են սահմանակից Աղավնաձորի տարածքը եւ նույնպես համաձայնվել են այնտեղ էլ կառուցել»,- ասել է մարզպետը։

Ռաֆիկ Գրիգորյանի փոխանցմամբ՝ Գեղարքունիքում կան նաեւ տարածքներ, որոնք հետաքրքրել են արեւային էներգիայի արտադրությամբ զբաղվող ներդրողներին:

 

Ցուցադրել ավելի
Back to top button