Վերլուծական

Փորձագետները դիվանագիտական դաշտում խիստ ու կոշտ պայքար են ակնկալում

ԵԱՀԿ ՄԽ 12 օր անց ուշացումով արձագանքեց դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանագծում՝ Տավուշում տեղի ունեցած սահմանային խախտմանը, որն  ըստ էության՝ մարդասիրական կոչ էր՝ ՀՀ-ում գտնվող ադրբեջանցի զինվորի դին վերադարձնելու ուղղությամբ: Հիշեցնենք. տարեվերջին Ադրբեջանը խախտել էր հայ-ադրբեջանական պետական սահմանը։ Հայաստանը ինքնիշխան երկիր է, հանդիսանում է ՄԱԿ-ի, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, ԱՊՀ, Երքաղխորհրդի և 40-ից ավելի այլ միջազգային կազմակերպությունների անդամ է٫ երկիր٫որի սահմանները միջազգայնորեն ճանաչված են:

 

2016 թվականի դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանի Չինարի գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինուժի դիվերսիոն ներթափանցման փորձը կանխվեց հայ զինվորների կյանքի գնով, ու նոր արձագանք ստացավ ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող  միջնորդ երկրների կողմից, չնայած, որ միջադեպը չի տեղավորվում այդ համատեքստում։ Միջադեպով խախտվել է հայ-ադրբեջանական սահմանը:

ԵԱՀԿ ՄԽ շաբաթվա սկզբին հայտարարություն արեց Հայաստանին հորդորելով անհապաղ վերադարձնել ադրբեջանցի դիվերսանտի աճյունը` համաձայն 2010 թվականին Աստրախանի գագաթաժողովի պայմանավորվածության՝ հաշվի առնելով խնդրի բացառապես հումանիտար բնույթը: <<Հումանիտար բնույթ>>՝ եզրույթն <<Ընդդեմ իրավական կամայականությունների>> հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանին մտորելու տեղիք է տալիս երկու հարցի շուրջ: Այն որ ԵԱՀԿ ՄԽ կարծես թե սթափվել է, եւ իր հայտարարությունում մարդասիրական կոչ է հնչեցնում՝ դիակի վերադարձի վերաբերյալ, զուգահեռ դիվերսիայի ուղղակի քողարկում է ապահովում:

<<Նման դեպքերում միշտ ասում են՝ դիվանագիտական դաշտի մեջ է, բայց պարզվում է, որ բոլոր դեպքերում համանախագահներն ունեն այդ ունակությունը և իմպերատիվ ձևով, այն էլ՝  բավական կոշտ. իմ կարծիքով առաջին անգամ տեսել ենք: Վատ է այն, որ կապում են ինչ-ինչ պայմանների հետ, այնինչ չեմ հիշում, որ երբ Ադրբեջանն ապրիլին անմարդկային ձևով  գլուխները կտրել էր, եղել է նման հայտարարություն, հումանզիմի մասին խոսելով՝ հավասարազոր ասեին: Սա կարևոր է, այն ժամանակ չէի սպասում որևէ հայտարարություն։ Նշանակում է՝ Ադրբեջանից չեն ակնկալում որևէ հումանիզմի դրսևորում: Հայկական կողմի համար սա ազդակ է, որ եթե հայկական դիվանագիտական ուժը, միտքը չաշխատի ավելի ակտիվ, մնալու ենք երկակի մոտեցման  դաշտում>>,- ասում է:

Լարիսա Ալավերդյանը դիվանագիտական դաշտում խիստ ու կոշտ պայքար է ակնկալում, քանի որ մեղմ արտահայտվելով փոփոխություն չի գրանցվի: <<Աշխարհաքաղաքականության մեջ կիրառելի են դառնում  կոշտ հակադրությունները>>,-շեշտում է Ալավերդյանը։ Ըստ նրա, հասարակությունը բողոք-նամակներով պետք է ողողեր միջազգային կառույցները, պահանջելով, դատապարտել Ադրբեջանի սանձարձակ ու նախահարձակ գործողությունները:

Ի դեպ, երկրի առաջին դիվանագետ Էդվարդ Նալբանդյանը նախօրեին արձագանքել էր ԵԱՀԿ ՄԽ հայտարարությանը՝ անդրադառնալով հրադադարի խախտումների անընդունելիությանը, Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններ կատարմանը, ինչպես նաեւ կողմ արտահայտվել հնարավորինս կարճ ժամանակահատվածում ՄԽ նշած միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրմանը:

Իսկ ադրբեջանցու  աճյունի վերադարձի վերաբերյալ նախարարը ուղիղ տողով չէր արձագանքել, բայց եւ հստակեցրել էր, երբ ադրբեջանական դիվերսանտը վնասազերծվում է հայկական դիրքերում, բոլորի համար առանց մեխանիզմի էլ պարզ է, թե ով է հարձակվել: Վերադառնալով Լարիսա Ալավերդյանի խորքային դիվանագիտության, եւ կոշտ արձագանքի պակասին, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը խնդրին նույնպես դիվանագիտական թույլ արձագանք է տեսնում, նշելով ՄԽ հայտարարության հետ կապված շատ խնդիրներ կան:

Եվրոպայի խորհրդի նախագահ Թյորբյորն Յագլանդը այսօր նույնպես հանդես է եկել հումանիտար դիրքերից՝ անդրադառնալով դեկտեմբերի 29-ին հրադադարի ռեժիմի խախտման, եւ հայկական կողմում գտնվող դիակի վերադարձի փաստին, եւ հորդորել կողմերին հարգել հրադադարի ռեժիմը և լիակատար աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` դիակը վերադարձնելու կոչին՝ ինքն էլ հիշատակելով 2010 թվականի Աստրախանի գագաթաժողովի պայմանավորվածությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button