Տնտեսական

Վիճվարչությունն արձանագրում է սպառողական գների նվազում, ինչո՞ւ քաղաքացիները չեն նկատում

 

Հայաստանի տնտեսությունը 2016թ. ավարտեց զրոյական տնտեսական աճով: Փոխարենը գնաճը սպառողական ապրանքների շուկայում տարվա միայն վերջին ամսին կազմեց 1.1%` լրագրողներին հայտնեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը:

Պաշտոնական վիճակագրություն համաձայն՝ 2015 թ համեմատ 2016թ  պարենային  ապրանքի գները հիմնականում նվազել են։ Ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը 2016 թ  այս առումով  բացառիկ տարի է  համարում: Այսպիսով, ըստ ԱՎԾ- ի տվյալների, նվազել է ձվի և հացամթերքի գինը` համապատասխանաբար 0,5 և 0,2 տոկոսով:

2016-ին՝ 2015-ի համեմատ նվազել է հացահատիկի գինը` 3,5 տոկոսով, մսամթերքինը` 4,1 տոկոսով, ձկնամթերքինը` 5,5 տոկոսով, ձվինը` 4,4 տոկոս և բանջարեղենի ու կարտոֆիլի գինը` 8,3 տոկոսով:

Չնայած մեր համաքաղաքաղացիները դժգոհում են բոլոր ապրանքների  բարձր  գներից, բայց  պաշտոնական վիճակագրություն համաձայն՝ բարձր գին ունեցել են տեղական մրգերը, ամենաբարձր գներն էլ գրանցվել  է դեկտեմբեր ամսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած: Գների այս բարձրացումը պայմանավորված է, տեղական արտադրության  ծավալների կրճատումով։

Ի դեպ՝ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը  հայտարարել էր, որ գյուղարտադրանքի անկումը չի ուղեկցվել գների կտրուկ աճով, սակայն Վիճակագրության ծառայության ներկայացուցիչն այսօր հայտարարեց հակառակը` միրգը հայաստանյան շուկայում թանկացել է: Խնձորի գինը դեկտեմբեր ամսին ավելացել է 11,8 տոկոսով, իսկ խաղողինը` 17 տոկոսով: Ամենաշատը թանկացել է արքայանարինջը` 26 տոկոսով։

Ցուցադրել ավելի
Back to top button