Հասարակություն

Պենտագոնի ղեկավարի թեկնածուն պատրաստ է դիմագրավել Ռուսաստանին

ԱՄՆ պաշտպանության նախարարի թեկնածու Ջեյմս Մետիսը կոնգրեսականների հարցերին գրավոր պատասխանել է, որ պատրաստ է դիմագրավել Ռուսաստանին որոշ ոլորտներում։ Կոնգրեսում նրա նշանակման հարցով քննարումներ են ընթանում՝ հայտնում է CBS News- ը։

«Մենք աշխատել ենք Ռուսաստանի հետ անգամ սառը պատերազմի մութ օրերին եւ աջակցում եմ ԱՄՆ ընտրված նախագահի ցանկությանը այժմ էլ աշխատել Ռուսաստանի հետ։ Այն պահին, երբ մենք պարզենք այն ոլորտները որտեղ համագործակցությունն անհնար է, մենք պետք է դիմագրավենք Ռուսաստանի վարքագծին եւ պաշտպանել մեզ, եթե Ռուսաստանի որոշի գործել ԱՄՆ շահերին հակառակ»,- հայտարարել է Մետիսը։

Ցուցադրել ավելի
Back to top button