ԿարևորՔաղաքական

Ի՞նչ ճակատագիր է սպասվում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակին

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աշխատանքը դադարեցնելու  շուրջ  լուրը բազմաթիվ հարցեր առաջացրեց: Մինչ հետանքների մասին խոսելը՝ փորձեցի ճշտել  լուրը   ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանից: Վերջինը հաստատեց  լուրի իսկությունը, միևնույն ժամանակ տեղեկացնելով, որ ներկա դրությամբ ԵԱՀԿ ավստիրական նախագահությունը շարունակում է  որոշման նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունները և Հայաստանը, որպես գրասենյակը հյուրընկալող երկիր, մաս է կազմում այդ խորհրդակցություններին: Նա զերծ մնաց խորհրդակցությունների մանրամասներին ծանոթացնել, պարզապես նշեց, որ  Հայաստանը սատարում է ԵԱՀԿ Երևանի գրասենյակի գործունեությանը և աջակցություն է ցուցաբերում:

Հայաստանը միակ երկիրն է Հարավային Կովկասում, որտեղ գործում է ԵԱՀԿ գրասենյակ և անթույլատրելի է այդ գրասենյակի փակումը ռադիոլուրի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանը, դա ներքին ու արտաքինն քաղաքական առումով անցանկալի երևույթ համարելով։

Վերջնական որոշում դեռ չկա և պետք է սպասել բանակցությունների արդյունքներին,  որ ընթանում են ԵԱՀԿ ավստրիական նախագահության շրջանակներում:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը նպաստում է և  օգնում է Հայաստանին զարգացնել ժողովրդավարական հաստատություններն ու ամրապնդել քաղաքացիական հասարակությունը՝ կոռուպցիայի և թրաֆիքինգի դեմ պայքարի միջոցով, ծավալելով բնապահպանական գործունեություն, բարձրացնելով մարդու իրավունքների մասին իրազեկվածությունը, խթանելով ԶԼՄ ազատություն, գենդերային հավասարություն, զինված ուժերում բարեփոխումներ, օժանդակություն ոստիկանությանը և փաստորեն այ ս գրասենյակի գործունեության դադարեցումն ըստ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի լուրջ հարված կհասցնի ՀՀ բարեփոխումների ծրագրերին: Մյուս կողմից  հարված է Ադրբեջանի կողմից մեր ներքին զարգացումներին ևս ասաց:

Բաքվի այս գործելաոճը պետք է հիշեցնի միջազգային կառույցներին ու մասնավորապես ԵԱՀԿ-ին իրենց իսկ անատամ հայտարարությունների մասին: Հարկ է որ ԵԱՀԿ ՄԽ-ը հասցեական հայտարարություններ անի ու նաև հետևություններ: Նախ Բաքուն թույլ չտվեց հետաքննության մեխանիզմներ ներդնել, հետո խոչընդոտեց կասպրշիկի գրասենյակների ու աշխատակազմի ավելացմանը, իսկ այժմ էլ փորձում է փակել ԵԱՀԿ երևանյան գրասենյակը: Այս քայլն ըստ Թևան Պողոսյանի պետք է պատերազմի շարունակություն համարել։

Միջազգային հանրությունը այս ամենից պետք է եզրահանգումներ անի: Իսկ միյնչ այդ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը Ռադիոլուրին տեղեկացնում է, որ ԵԱՀԿ մասնակից պետությունները դեռ կոնսենսուսի չեն հասել ԵԱՀԿ մի շարք դաշտային առաքելությունների մանդատների երկարաձգման հարցի շուրջ: ԵԱՀԿ նախագահությունը շարունակում է բանակցություններ վարել այս հարցի շուրջ՝ վաղ համաձայնություն ձեռք բերելու նպատակով:

Մինչև մասնակից երկրների կողմից մանդատների երկարաձգման հետ կապված սպասվող համաձայնության կայացումը, դաշտային առաքելությունները բաց կմնան և կշարունակեն ադմինիստրատիվ և մանդատի հետ կապ չունեցող աշխատանքները: Քանի որ բանակցություններն այս պահին ընթացքի մեջ են, մենք չենք կարող ենթադրություններ անել դրանց վերաբերյալ:

Ցուցադրել ավելի
Back to top button