Հասարակություն

Ավետիսյանների ընտանիքի սպանությունից անցել է երկու տարի, այսօր բացվեց նրանց տան դուռը

2015- ի այսօրը Գյումրին արթնացավ բոթով,  սպանվել է մի ամբողջ ընտանիք, Մյասնիկյան 188 հասցեում բնակվող Ավետիսյանների ընտանիքը. 5 չափահաս և 2 անչափահաս, ընտանիքի կրտսերը 1 տարին չբոլորած Սերյոժան կյանքի հետ կռվում չհաղթեց մահին՝ մարելով հարազատների վերջին հույսը:

Այսօր կրկին բացվեց Ավետիսյանների տան դռները, պատերին դեռ 2 տարի առաջ կահավորված տոնական զարդարանքներն էին իրենց ամանորյա մաղթանքներով: Ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուսական 102- րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը դեպքի հաջորդ օրը ռուս սահմանապահների կողմից հայտնաբերվեց ու ձերբակալվեց հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս:

Ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի տարածքում մոտ 8 ամիս տևած այդ դատավարությունից հետո Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկման դատապարտվեց: Ավետիսյանների իրավահաջորդները, սակայն, դժգոհ են դատավարության ընթացքից և Ռուսաստանից մի շարք հարցերի պատասխաններ են ակնկալում:

Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները, վերաքննիչ երկու բողոք էին ներկայացրել։ Մեկով տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը պնդում էր, որ առաջին ատյանի դատարանը Ավետիսյանների ընտանիքի սպանությունը չի բացահայտել, հարազատները կասկածներ ունեն,  որ զինծառայողը միայնակ չի գործել։

Ավետիսյանների մյուս իրավահաջորդները վերաքննիչից դատարանից պահանջում էին բեկանել առաջին ատյանի դատարանի այն որոշումը, որով մերժվել է Ռուսասատանի Դաշնությունից ոչ-նյութական վնասի փոխահատուցման 450 հազար եվրոյի պահանջը։

Ավետիսյանների իրավահաջորդների պահանջը վերջերս մերժեց վերաքննիչ դատարանը, ընտանիքի հարազատները պատրաստվում են գնալ մինչև եվրոպական դատարան՝ իրենց սպասած արդարությանը հասնելու համար:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button