ԿարևորՄիջազգային

Օբաման արցունքներով հրաժեշտ տվեց ամերիկացիներին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր հրաժեշտի ելույթի ավարտի չի կարողացել թաքցնել արցունքները։

Ելույթում նա ռասիզմը եւ տնտեսաան անհավասարությունը համարել է ԱՄՆ ժողովրդավարության գլխավոր սպառնալիքները։

Եվս մեկ սպառնալիք  համարել է քաղաքաան գործիչների կողմից փաստերի միտումնավոր ներկայացումը, երբ կարծիքները հիմնված չեն «որոշ ընդհանուր ելակետային փաստերից»՝ հայտնում է  Բի Բի Սի- ն։ Որպես նման իրավիճակի օրինակ նա բերել է կլիմայի փոփոխության խնդիրը, որի շուրջ ակտիվորեն աշխատում էր իր վարչակազմը եւ որի նկատմամբ հրապարակային անտարբերություն է ցուցաբերում ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը։

Օբաման հիշել է նաեւ մարդու իրավունքների եւ օրենքների հարգման վրա հիմնված աշխարհակարգի դեմ կրոնական մոլեռանդների եւ օտարերկրյա ավտոկրատների կողմից սպառնալիքների մասին։ «Ռուսաստանի եւ Չինաստանի նման մրցակիցները չեն կարող հասնել ազդեցության, եթե մենք չհրաժարվենք նրանից, ինչին հավատում ենք եւ չվերածվենք եւս մեկ խոշոր երկրի, որը կռիվ է սարքում փոքր հարեանների հետ»,- շեշտել է նա։

Օբաման իր հրաժեշտի ելույթն ունեցել է հայրենի Չիկագոյում «Մակկորմիկ փլեյս» կոնգրես- կենտրոնում։ Այստեղ նրան ուղեկցել են կինը՝ Միշել Օբաման եւ փոխնախագահ Ջո Բայդենը տիկնոջ հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button