Հասարակություն

Շտապօգնության կանչերի 15-20 տոկոսն է հոսպիտալացվում

«Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց ամանորյա շրջանում գրանցված կանչերի թիվը: Ըստ ներկայացված տվյալների` այս տարի անհամեմատ ավելի պակաս է եղել կանչերի թիվը։ Ի դեպ٫ սննդային թունավորման դեպքեր ամանորյա օրերին չեն գրանցվել։

«Շտապօգնություն» ընկերության տնօրենը նաեւ նշել է٫ որ դեկտեմբերի 30-ից մինչեւ այսօր տրավմաների համար եղել է 24 կանչ։ Սա վերաբերում է նաեւ վթարներից տուժածներին٫ այդ թիվը նախորդ տարում ավելի շատ է եղել: Տոնական օրերին բնակչության կողմից բողոքներ չեն ստացվել, նոյեմբեր ամսին եղել են, կանչերի թիվը նոյեմբերին 920-ի էր հասնում:

«Շտապօգնության» տնօրենն ասաց, որ միջինը օրական կատարում են 700-750 կանչ, սակայն հիվանդանոց տեղափոխվում է 120-150 հիվանդ, այսինքն՝  տասնհինգից քսան տոկոսը, ինչը ցույց է տալիս, որ ոչ բոլորն են շտապօգնության կանչեր:

Ցուցադրել ավելի
Back to top button