Վերլուծական

Հայաստանը պետք է պատրաստ լինի տարածաշրջանի վերաձեւմանը

Թուրքիայում սկիզբ առած ահաբեկչությունների շարքը դեռ երկար կշարունակվի՝ համոզված են թուրքագետները՝ կանխատեսելով   նաև Անկարայի դիրքերի թուլացում: Այդ երկիրը փոխեց իր արտաքին քաղաքականության կողմնորոշումը ԵՄ- ից Ռուսաստան, ինչը, ըստ թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի, առաջացրեց  ԻՊ հակազդեցությունը:  Ամանորին գիշերային ակումբում տեղի ունեցած ահաբեկչությունը լուրջ հարցադրումներ է առաջացնում։ «Հարց է, թե Թուրքիայի որոշ անվտանգության ծառայություններ արդյո՞ք չեն համագործակցում ԻՊ հետ»,- ասում է։

Իրադրությունը Թուրքիայում ավելի կսրվի՝ համոզված է Սաֆրաստյանը: Թուրքագետ Հակոբ Չաքրյանը նույնպես լուսավոր ապագա չի կանխատեսում Թուրքիայի համար:

ԵՄ- ից հրաժարվելով  ու Մոսկվայի հետ համագործակցելով՝ Անկարան փորձում է լուծել իր համար թերևս ամենակարևոր հարցը՝ թույլ չտալով,  որ թուրք-սիրիական սահմանի երկայնքը անցնի քրդերի վերահսկողության տակ:

Անկարան ՌԴ հետ համագործակցելով՝ նաև փորձում է սիրիական խնդրի կարգավորման փուլում  խոսքի իրավունք ստանալ ու տարածաշրջանում դոմինանտ  դեր ստանձնել: «Արաբական պետությունները կորցնում են իրենց դիրքերը և ոչ արաբական երկրները՝ Թուրքիան, Իրանն ու Իսրայելը փորձում են ամրապնդել դիրքերը»:

Նման պայմաններում ՀՀ դիվանագիտությունը պետք է ակտիվ լինի, քանի որ ՀՀ-ն կարևոր դիրք է զբաղեցնում Մերձավոր Արևելքում  ու Հարավային Կովկասում։ Երբ նոր վերաձևումների հարց առաջանա՝ Երևանը  պետք է պատրաստ լինի իր մոտեցումներն ու պայմանները դնել սեղանին ու թերևս այս առումով ակտիվություն պետք է դրսևորել՝ նկատում է Ռուբեն Սաֆրաստյանը

Ցուցադրել ավելի
Back to top button