Միջազգային

Թրամփի՝ փեսային խորհրդական նշանակելը կարող է հակասել օրենքին

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է իր փեսային նշանակել գլխավոր խորհրդական՝ հայտնում է «Ռոյթերը»՝ վկայակոչելով Թրամփի անցումային թիմի պաշտոնական ներկայացուցչին։ Նրա փեսան՝ Ջարեդ Քուշները, պատասխանատու է լինելու առեւտրի եւ Մերձավոր Արեւելքի համար։ 35- ամյա Քուշները Թրամփի ավագ դստեր՝ Իվանկայի ամուսինն է, անշարժ գույքի գործակալ է։

Թրամփի այս որոշումը հարուցել է դեմոկրատ կոնգրեսականների դժգոհությունը։ Ներկայացուցիչների պալատի իրավական հարցերով կոմիտեի անդամների հրապարակած նամակում նշված է, որ այս նշանակումը կարող է հակասել 1967 թվականին ընդունված խնամիության հովանավորչության դեմ օրենքին։ Այս օրենքի պահանջը վերաբերում է Սպիտակ տան բոլոր աշխատակիցներին։

Ցուցադրել ավելի
Back to top button