Միջազգային

Վախճանվել է Իրանի նախկին նախագահը

83 տարեան հասակում վախճանվել է Իրանի նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանին՝ հայտնում է իրանական ԻՌՆԱ գործակալությունը։ Նախկին նախագահը հոսպիտալացվել էր սրտի տագնապով, սակայն բժիշկներին չի հաջողվել նրան փրկել։

Ռաֆսանջանին 1979թ. իսլամական հեղափոխության առանցաքային դեմքերից էր, 1980 թվականին եղել է երկրի խորհրդարանի՝ Մեջլիսի առաջին խոսնակը։

Նա Իրանի նախագահն էր 1989- 1997 թթ. եւ առաջինն էր, որ այդ պաշտոնը թողնեց լիազորությունների ավարտից հետո։ Ռաֆսանջանին Իրանի ամենաազդեցիկ պետական գործիչներից էր, 2006 թվականից Իրանի փորձագետների խորհրդի անդամ։ Այս խորհուրդն է ընտրում Իրանի հոգեւոր եւ գերագույն առաջնորդին։

Ցուցադրել ավելի
Back to top button