Հասարակություն

Չվերթների ուշացումները պայմանավորված են ինքնաթիռների ժամանման ուշացումներով

<<Զվարթնոց>> միջազգային եւ Գյումրիի <<Շիրակ>> օդանավակայանները ցրտաշունչ ու մառախլապատ տոն օրերին ընդունել ու ճանապարհել է բոլոր չվերթները: Իհարկե, գրանցվել են ուշացումներ ինքնաթիռների ժամանումների հետ կապված, ինչի պատճառով էլ որոշ ինքնաթիռների մեկնումն է ուշացել։ Այդուամենայնիվ, ինչպես <<Ռադիոլուրին>> վստահեցրել են համապատասխան մարմինների լրատվական ծառայություններից, չվացուցակների խախտումներ գրանցվել են, բայց ֆորսմաժորային իրավիճակ՝ ոչ:

 

Հայաստան ներթափանցած տարբեր ցուրտ հոսանքները չեն խաթարել մեր երկիր օդային հաղորդակցությունը։ Հայաստան ժամանող ինքնաթիռների չվացուցակներում ժամային  փոփոխությունները ուղեւորների անվտանագության տեսանկյունից խնդիրներ չեն հարուցել, չեն օգտագործվել այլ պահուստային օդանավակայաններ՝ անգամ Գյումրիի <<Շիրակ>> օդանավակայանը՝ <<Ռադիոլուրի>> հետ զրույցում տեղեկացրեց <<Արմենիա միջազգային օդանավակայաններ>> ընկերության  հանրային կապերի պատասխանատու Գեւորգ Աբրահամյանը՝ նշելով, որ երկու օդանավակայաններն էլ բնականոն աշխատանքային գրաֆիկով են աշխատել ու աշխատում՝ հատուկ միջոցներով պարբերաբար մաքրում են թռիչքուղիները, ապահովվում եւ իրականացվում է նորմալ միջազգային սպասարկում:

<<Ռադիոլուր>>-ի հարցադրմանը՝ արդյո՞ք այս օրերին ավիաընկերությունների կողմից եղել են բողոքներ <<Արմենիա>> միջազգային օդանավակայանների սպասարկման որակից, Գեւորգ Աբրահամյանը բացասական պատասխան տվեց, վստահեցնելով, <<անպատասխան բողոք չի մնում>>: Չնայած որ ավիաընկերությունների աշխատանքը կազմակերպվել է ինչպես եղանակային մյուս օրերին, ՀՀ կառավարության առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության

մամուլի ծառայությունից փոխանցեցին, որ չվացուցակների խախտումներ արձանագրվել են ժամանող ինքնաթիռների կողմից, որն էլ ենթադրում է ուշացած մեկնում: Ի դեպ, ամենաերկար ուշացումը եղել է հունվարի 6-ին՝ 2 ժամ 30 րոպե, ինչպես նաեւ մեկ չեղարկում:

<<Զվարթնոց>> միջազգային  օդանավակայնում գրանցված ուշացումների վերաբերյալ: Ըստ վիճակագրության, ուշացումների հիմնականում գրանցվել են ռուսական ավիաընկերությունների կողմից, կրկին եղանակային անոմալ իրավիճակով պայմանավորված: Մոսկվայի օդանավակայանները նույնպես այս օրերին աշխատել են գերծանրաբեռնված, պարբերաբար գրանցելով չեղարկումներ եւ ուշացումներ: Իսկ արդյո՞ք մառախուղն ու ձյունը չեն խաթարել ուղեւորների ամանորյա ուրախ տրամադրությունը, քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղարը նշեց՝ դժգոհություններ չեն եղել:

Ցուցադրել ավելի
Back to top button