Քաղաքական

Առաջիկա ընտրությունները նախատեսված են նորարարություններ՝ այդ թվում՝ ընտրությունների 2- րդ փուլ

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների  նախընտրական քարոզչությունը կսկսվի մարտի 5-ին ու կավարտվի մարտի 31-ին: Ապրիլի 1-ը լռության օր կհայտարարվի, ապրիլի 2-ին  կկայանան ընտրությունները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հաստատել է ընտրական  հիմնական միջոցառումների ժամանակացույցը:  

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած ժամանակացույցը  117  միջոցառում է ընգրկում: Դրանցից վերջինը, որ պետք է անի հանձնաժողովը, ապրիլի 2-ի ընտրություններից  երկու շաբաթ անց՝ ապրիլի 16-ին, Ազգային ժողով  ընտրվելու  կամ ընտրության երկրորդ փուլ անցկացնելու մասին որոշման ընդունումն է:  Երկրորդ փուլը, ի դեպ, ընտրական այս գործընթացի նորարարություններից  մեկն է՝ նախատեսված նոր Ընտրական օրենսգրքով: Եթե առաջին փուլում մանդատների բաշխման արդյունքում  խորհրդարանում կայուն մեծամասնություն չձևավորվի, ապա հարկ կլինի ընտրությունների երկրորդ փուլ անցկացնել:

Բայց մինչև երկրորդ փուլին  հասնելը՝ ընտրական գործընթացը միջոցառումների խիտ ցանկ է ներկայացնում: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասում է՝ սահմանվել են բոլոր գործողություններն իրենց ժամկետներով: «Ժամանակացույցում ընդհանուր առմամբ ներառված է 117 կետ: Բոլոր այն  իրավահարաբերությունները, որոնք ամրագրված են Ընտրական օրենսգրքում, մանրամասն իրենց ժամկետներով ներկայացված են»:

Կուսակցություններն ու դաշինքները գրանցման համար պահանջվող փաստաթղթերը վերջնական տեսքի բերելու համար ընդամենը 1 ամիս  ժամանակ ունեն: Դրանք Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացվեն  փետրվարի 6-ից 16-ն ընկած ժամանակահատվածում: Հաջորդող 10 օրերի ընթացքում հանձնաժողովը կուսումնասիրի ներկայացված փաստաթղթերն ու  կկատարի ընտրական ցուցակների գրանցումը: Ցուցակները ԿԸՀ կայքում կհրապարկվեն մինչև մարտի 1-ը:

Նախընտրական հիմնադրամներ կուսկացություններն ու դաշինքները պարտավոր են բացել ցուցակների  գրանցումից հետո 7 օրվա ընթացքում: Վերջնաժամնեկտը մարտի 5-ն է:

Էլեկտրոնային եղանակով քվեարակությունը կկազմակերպվի ապրիլի 2-ի ընտրություններից 9 օր առաջ՝ մարտի 24-ին, կտևի 2 օր: Այս եղենակով հիշեցնեմ քվեարկում են Հայաստանի դիվանագիտական կորպուսի ներակայցուցիչներն ու նրանց ընտանիքի անդամները:

Ցուցադրել ավելի
Back to top button