Միջազգային

Հրաձգություն՝ Ֆլորիդայի օդանավակայանում

Շրջանի շերիֆի գրասենյակն իր թվիթերյան էջում հայտարարել է, որ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի օդանավակայանում հրաձգության հետևանքով ևս 37 մարդ է տուժել:

«Հինգ մարդ զոհվել է, 8-ը սկզբում էին վիրավորվել: Դեպքից հետո պարզվել է, որ ևս 37 մարդ վնասվածքներ է ստացել»,- ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորտ-Լոդերդեյլ զբոսաշրջային քաղաքի օդանավակայանում անհայտ անձը կրակ է բացել: Հրաձգությունը կազմակերպած տղամարդը ձերբակալվել է:

Back to top button