ԿարևորՏնտեսական

Ուրվագծվում են տնտեսական խնդիրների հաղթահարման ուղիները. ՀՀ տնտեսության սպասումները 2017- ին

Չհուսադրող. վարչապետ նշանակվելուց հետո Հայաստանի տնտեսական վիճակի շուրջ Կարեն Կարապետյանի բնորոշումն այսպիսին էր: Կառավարելուց մի քանի ամիս անց էլ վարչապետի կարծիքը չի փոխվել՝ ծանր է տնտեսության վիճակը, սակայն ուրվագծվում են  հաղթահարման ուղիները: Ինչպիսին էր 2016թ , ինչ կանխատեսումներ ունեն տնտեսագետներն ու ոլորտի պատասխանատուները 2017թ:

 

2016թ Հայաստանի տնտեսության համար հեշտ  տարի չէր: Դեռ նախորդ տարիներին սկսված դժվարություններին՝  ՌԴ նկատմամբ պատժամիջոցներ, ռուսական ռուբլու արժեզրկում, դրան գումարվեցին  ապրիլյան պատերազմն ու հուլիսյան հայտնի դեպքերը, որոնք իրենց անմիջական արձագանքը չէին կարող չթողնել տնտեսության վրա; Չնայած սրան, ԱՎԾ  հրապարակումներում մինչև երրորդ եռամսյակ աճ էր արձանագրում: Սակայն ամեն ինչ փոխվեց, երբ մեր երկրում կառավարությունը փոխվեց: Կարեն Կարապետյանի առաջին գնահատականը Հայաստանի տնտեսությանը հուսադրող չէր, սակայն անկեղծ էր։

Ավելին, Կարեն Կարապետյանը համակարգային փոփոխությունների անհրաժեշտություն էր տեսնում: Կարապետյանի  անկեղծ գնահատականն էր պատճառը, թե՝ ոչ, դժվար է  ասել, սակայն, 2016-ի առաջին եռամսյակի 4,5 աճին,  երկրորդ կիսամյակում՝ հուլիսից հոկտեմբեր,  տնտեսական ակտիվության ցուցանիշի անկում գրանցվեց:

Երրորդ եռամսյակի ընթացքում Հայաստանի տնտեսության անկումը պաշտոնական վիճակագրության համաձայն  կազմել է 2.8 տոկոս՝ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ: Ընդ որում՝ ամենամեծ անկումը գրանցվեց գյուղատնտեսության ոլորտում:

Ի դեպ, տարին անկումով փակելու կանխատեսումներին նախորդել էր 2,4 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը: Տնտեսական տարվա   իր կանխատեսումները փոխեց նաև  գլխավոր դրամատունը։ Սա ուշագրավ է նրանով, որ նախորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում ԿԲ-ն կանխատեսում էր մինչեւ 3.4 տոկոս աճ:

«2017-ի  պետական բյուջեի մասին» օրենքում նախանշված  է 3,2 տոկոս տնտեսական աճ:  Ոլորտի պատասխանատուները  կարծում են, որ  Հայաստանի տնտեսության զարգացման ու   սոցիալական ցուցանիշերի  բարելավման համար 4- 4,5 տոկոս տնտեսական աճ է անհրաժեշտ: 2017-ի տնտեսական զարգացումներից ՀԲ սպասելիքները մեծ չեն,  Հայաստանի պարագայում  2017-ին էլ  մեծ խոստումներ չենք  կարող արձանագրել՝ ասում է ՀԲ ավագ տնտեսագետ Գոհար Գյուլումյանը:

Եվ ահա 2016-ի նոյեմբերը Հայաստանի տնտեսության համար  թռիչքաձեւ աճի ամիս դարձավ: Տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նոյեմբերին անցած տարվա նույն ամսվա համեմատ 2.3 տոկոս աճ գրանցեց: Սա այն դեպքում, երբ դրան նախորդած չորս ամիսներին անընդմեջ արձանագրվել էր անկում:  Հոկտեմբերին, օրինակ,  ՏԱՑ-ի նվազումը գրեթե 8 տոկոս էր:  Սրանից նաև ֆինանսների նախարարն էր զարմացել։

Հատկանշական է, որ վարչապետ նշանակվելուց հետո էլ Կարեն Կարապետյանի կարծիքը տնտեսության շուրջ չի փոխվել, պատկերը նույնն է, ուրվագծվում են, սակայն, դրանց լուծման ուղիները:

 

Back to top button