Քաղաքական

Ինչ համ կունենա 2017-ի քաղաքական գլխավոր ուտեստը


Այս օրերիրն մինչ հայկական խոհանոցներում ակտիվ եռուզեռ է, «Ռադիոլուրն» առաջարկում է նույնպես մտնել խոհանոց, բայց քաղաքական գործիչների: Պարզ ասած՝ «քաղաքական խոհանոցը» մի կողմ դրած առաջարկում ենք հասկանալ՝ ում տուն գնալ եւ ինչ ուտել:

 

Տարվա ընթացքում, հատկապես քաղաքական դաշտում ինչ «ճաշատեսակ» ասես չեն պատրաստում մեր գործիչները: Երբեմն համով է ստացվում, երբեմն՝ ոչ այնքան: Բայց այսօր առաջարկում ենք խոսել ոչ թե «քաղաքական ճաշատեսակների», որոնց պակասը չենք ունենա 2017 թվականին, այլ քաղաքական գործիչների եւ վերլուծաբանների իրական հյուրասիրության մասին: Հային բնորոշ սրտաբացությամբ նրանք պատրաստ են տոնական օրերին տան դռները բացել բոլորի առջեւ՝ բարեկամ, հարազատ, հարեւանից մինչեւ շարքային ընտրող:

«Ռադիոլուրը» այսօր առաջարկում է տեսականորեն շրջել հայտնի գործիչների տներով՝ հասկանալու՝ ում մոտ ինչ ճաշատեսակ կարելի է համտեսել: Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը ամանորյա թուհուբոհին չի փախչում խոհանոցից: Հարկ եղած դեպքում նույնիսկ կօգնի տիկնոջը՝ սեփական ձեռքով պատրաստած յուրատեսակ մի ուտեստ հետագայում մատուցելու համար:

Պատգամավոր Թեւան Պողոսյանը խոհանոց է մտնում պարզապես օգնականի կարգավիճակով: Չորս դուստրը ոչ մի անկատար աշխատանք չեն թողնում: Պատգամավորին մնում է միայն ամենապատասխանատու աշխատանքը՝ կտրատել անհրաժեշտ սնունսը եւ համտեսել իր սիրելի ուտեստը:

Տանտիկնոջ կարգավիճակից լնելով ամանորյա սեղանին պատասխանատու կերպով են մոտենում պատգամավորներ Հեղինե Բիշարյանն ու Կարինե Աճեմյանը: Այս գործիչներն իրենց հյուրերին միշտ փորձում են «գաստրոնոմիկ անակնկալ» պարգեւել:

Եթե այս ամենից հետո ընտրողի մոտ դեռ ախորժակ մնա՝ կարող է այցելել Վիկտոր Դալլաքյանի տուն: Կրկին ընդդիմադիր դարձած գործչի տանը ձեզ կառաջարկեն ավելի թեթեւ մի ուտեստ: Սա, բնականաբար, ընդդիմություն վերադառնալու հետ որեւէ կապ չունի, պարզապես Դալլաքյանը շատ է սիրում հենց այդ ուտեստը:

Հայտնի գործիչների շարքում, սակայն, կա մեկը, ով լրջորեն դեմ է «ամանորյա որկրամոլությանը»: Տոնական սեղանները ճոխ դարձնելու անզուսպ ցանկությունը միայն տնտեսապես չէ, որ ձեռնտու չէ, կարծում է տնտեսագետ, Աժ-ի նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը: Ամանորյա նախընտրելի ուտեստ այս գործիչը չունի:

Ահա այսպիսինն է մեր հայտնի գործիչների մի մասի «քիմքի ճաշակը»: Կանցնի մի քանի օր եւ նրանք՝ տոնական սեղաններից կրկին կվերադառնան քաղաքական խոհանոց: Թե ինչ ուտետ կպատրաստեն մեզ համար 2017-ին՝ բաղադրատոմսը դեռ չկա: Մնում է հուսալ, որ այս գործիչների քաղաքական ճաշը չթանձրանա, տակը չկպնի, չվառվի, անալի կամ աղի, կծու եւ թթու չստացվի: Մի խոսքով՝ լինի  համտեսելի եւ նախընտրելի բոլորիս համար:

Back to top button