Հասարակություն

Հաստատվել է զորակոչի գործընթացի լուսաբանման միջոցառումների ցանկը

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հրամանով զորակոչի միջոցառումների կատարելագործման, լուսաբանման, ինչպես նաև կենտրոնական հավաքակայանում զորակոչիկների հարազատների ընդունելության, քաղաքացիական հագուստի, անձնական իրերի ընդունման և հանձնման գործընթացները պատշաճ իրականացնելու նպատակով հաստատվել է «Զորակոչի գործընթացի լուսաբանման միջոցառումների ցանկը», «Կենտրոնական հավաքակայանում զորակոչիկների հարազատների ընդունելության կարգը», «Զորակոչիկների քաղաքացիական հագուստի, անձնական իրերի ընդունման և հանձնման կարգը»:

Հաստատված կարգերի համաձայն` զորակոչի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ընդլայնման նպատակով կկազմակերպվեն քննարկում-պարզաբանումներ զինվորական ծառայության անցման կարգի վերաբերյալ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և լրագրողների համատեղ այցելություններ Կենտրոնական հավաքակայան ու տարածքային զինկոմիսարիատներ: Պատշաճ իրազեկում կկազմակերպվի զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավունքների և արտոնությունների վերաբերյալ:

Back to top button