Վերլուծական

2016- ը բարդ էր Թուրքիայի համար, բարդ կլինի նաեւ 2017- ը

 

2016- ը Թուրքիայի համար բարդ էր նաև սիրական խնդրում: Մեր արևմտյան հարևան երկրում ռազմական հեղաշրջման փորձի հետևանքները չեն մարսվում, տարին ամփոփվում է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությամբ, ինչը հայ թուրքագետները պայմանավորում են Էրդողանի վարած քաղաքականությունից  իշխանական վերնախավում առկա դժգոհությամբ: Դեպի ԵՄ ընթացող այդ երկիրը շեղել է ուղին ու հարաբերությունները ջերմացնում է ՌԴ հետ, ինչն էլ դժգոհության հիմք է: Սիրիական խնդրում ևս Թուրքիայի քաղաքականությունը փոփոխության ենթարկվեց՝ ամփոփելով անցնող տարին նշեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը։

2017-ը Թուրքիայի համար ևս լարված կլինի՝ կարծում է թուրքագետը: Կշարունակվի ու ավելին կխորանա այդ երկրում տիրող բռնատիրությունը: Ահաբեկչական գործողությունները Թուրքիայում ևս կշարունակվեն: Տարածաշրջանում թուրք-իրանական լարվածությունը կշարունակվի, լարում կլինի նաև Սիրայի տարածքում  թուրք-քրդական հարաբերություններում՝ կարծիք հայտնեց թուրքագետը:

Արաբագետ Արմեն Պետրոսյանն էլ նկատեց, որ Անկարայի քաղաքականության փոփոխությունը բերեց Մոսկվայի և Թեհրանի կողմից Անկարայի շահերի ճանաչման:

Back to top button