Հասարակություն

Որոշ ավոտճանապարհներին մառախուղ և մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ դեկտեմբերի  27-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մասիսի,
Արտաշատի, Արարատի, Եղվարդի, Թալինի, Արթիկի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի
տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-80 մ:

Բաղրամյանի, Աշտարակի, Թալինի, Արթիկի, Արագածի, Ապարանի, Սևանի
ճանապարհներին, Քեթիի, Ջաջուռի և Վարդենյաց  լեռնանցքներում տեղ- տեղ
մերկասառույց է:

Նշված ճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ   միջպետական և հանրապետական  նշանակության ավտոճանապարհները  բաց են:

Back to top button