Քաղաքական

Արթուր Բաղդասարյանն իր կուսակցության հնարավորությունները փայլուն է գնահատում

Այսօր կայացել է   «Հայկական վերածնունդ» կուսակցության երիտասարդական ﬕության համագումարը, որին ներկա է եղել   կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Ելույթում  Արթուր Բաղդասարյանը նշել է,  որ  պետք է որդեգրեն պայքարի ճանապարհ  ու չպետք է անտարբեր է լինել։ Բաղդասարյանը հայտարարել էր, որ   «Հայկական վերածնունդ» կուսակցությունը չի խուսափել առողջ համագործակցությունից, քանի որ իրենց նպատակն է նոր որակի իշխանություն ձևավորելը, որը կսպասարկի  ազգի, հասարակության շահերը:

 

«Հայկական  վերածնունդ»  կուսակցության  դռները  բաց են առողջ համագործակցության համար»,- ասում է նախկին ՕԵԿ  ղեկավար Արթուր Բաղդասարյանն ու  շեշտում՝ չնայած  կողմնակից է քաղաքական համախմբմանը, բայց առանց դրա էլ  իրենց կուսակցության հնարավորությունները խորհրդարանական ընտրություններում գնահատում է փայլուն։

«Մենք մշտապես բանակցային գործընթացների մեջ ենք տարբեր քաղաքական ուժերի հետ, և մեզ համար կարևոր է, որ, իսկապես, առաջիկա համապետական ընտրություններում հնարավորինս լայն քաղաքական կոնսոլիդացիա լինի»,- ասում է։

Բաղդասարյանը նկատեց,որ իր ղեկավարած կուսակցությունում նոր մարդիկ կան, նոր անուններ, կան նաեւ հին մարդիկ, հին առաջնորդներ։ Հենց այստեղ էլ հարց հնչեց՝ ինչպես ժողովուրդը տարբերակի կամ ինչպե՞ս կողմնորոշվի, թե առկա բազմաթիվ ընդդիմադիր ուժերից որոնք են իրական, որոնք՝ իշխանության հաճախորդներ։

«Այսօր հայ ժողովրդի 90 տոկոսը ընդդիմություն է, եթե չասենք ավելին, և այդ 90 տոկոսի շահերը սպասարկում են տարբեր հասարակական- քաղաքական կառույցներ: Յուրաքանչյուր քաղաքական կազմակերպություն ներկայացնելու է իր մոտեցումը, իր ծրագիրը, և հասարակությունը կկատարի ընտրություն»։

Back to top button