Միջազգային

Լավրով. ՌԴ-Թուրքիա- Իրան ձեւաչափն ամենաարդյունավետն է սիրիական հարցում

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի միջեւ բանակցությունները համարում է Սիրիայում հակամարտության կարգավորման ամենաարդյունավետ ձեւաչափ։ Մյուս ձեւաչափերը անարդյունավետ դուրս եկան՝ հայտարարել է նա Մոսկվայում կայացած եռակողմ բանակցությունների ընթացքում՝ հայտնում է Բի Բի Սի- ն։

«Կարծում եմ ամենաարդյունավետն այն ձեւաչափն է, որի ականատեսն եք այսօր։ Սա սիրիական ճգնաժամի կարգավորման առաջընթացում մեր այլ գործընկերների ջանքերի վրա ստվեր նետելու փորձ չէ։ Սա ուղղակի փաստի արձանագրում է»,- նշել է Զավրովի Թուրքիայի եւ Իրանի ԱԳ նախարարների հետ համատեղ ասուլիսում։

Լավրովի խոսքով՝ «մեր երեք երկրների գործողությունները կօգնեն հաղթահարել սիրիական կարգավորման ջանքերի լճացումը»։

Մոսկվայում կայացած ասուլիսում երեք երկրների ԱԳ նախարարները պայմանավորվել են «շարունակել հետագա փոխգործակցուության ստեղծումը» Սիրիայի հարցում։

Ռուսաստանը նաեւ պատրաստ է երախշավոր լինել Ասադի եւ ընդդիմության ներկայացուցիչների միջեւ։

Back to top button