Միջազգային

Զինված անձը փորձել է ներխուժել Անկարայում ԱՄՆ դեսպանատուն

Զինված անձը փորձել է ներխուժել Անկարայում ԱՄՆ դեսպանատուն։ Այս մասին հայտնում է Daily Sabah-ը։

Պետդեպի ներկայացուցիչը TASS գործակալությանը հայտնել է, որ անհայտ անձը կրակ է բացել դեսպանատան մուտքի մոտ, սակայն միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։

«Ոչ ոք չի տուժել, երբ ատրճանակով զինված անձը կրակ է բացել Անկարայում մեր դեսպանատան մուտքի մոտ։ Թուրքիայի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են նրան և հետաքննություն են անցկացնում»,-ասել է գործակալության զրուցակիցը։

Հիշեցմենք, որ երեկ Անկարայում սպանվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը։ Թուրքիայի իշխանությունները հայտնել են, որ հարձակումն իրականացրել է 1994 թվականին ծնված ոստիկանության ծառայող Մևլյութ Մերթ Ալթընթաշը։

Back to top button