Հասարակություն

«Արմուղի» կայքը ներքաղաքային երթուղու ուղեցույց


Արմավիր քաղաքի ներքաղաքային տրանսպորտի սպասարկման ոլորտում որոշակի նորարարություն է նկատվում:  Արմավիրի  քաղաքացիական երիտասարդական կենտրոնի նախաձեռնությամբ քաղաքացիներն իրազեկվում են  Արմավիրի ներքաղաքային տրանսպորտի երթևեկության մասին: Չվացուցակները փակցվել են կանգառներում: Չվացուցակին կարող են հատևել նաև կայքի միջոցով, որտեղ կարող են քաղաքացիները ներկայացնել դժգոհություններն ու հանդես գալ առաջարկություններով: Իսկ չարչքված Արմավիր- սահմանամերձ Բագարան երթուղին այդպես էլ չունեցավ շահագործող տրանսպորտային միջոց: Երեկ հայտարարված մրցույթին դարձյալ հայտ չի ներկայացվել:

Արմավիր քաղաքում արդեն մի քանի տարի գործում է ներքաղաքային տրանսպորտի շուրջ 9 երթուղի, որից 4-ը համարվում է ներմարզային,  իսկ 5-ը՝ ներքաղաքային: Ներմարզային երթուղային տրանսպորտը սպասարկում է նաև քաղաքի բնակչությանը, անցնում է քաղաքի միջով, վերջնակետը հարակից գյուղական բնակավայրն է: Ի տարբերություն Էջմիածին քաղաքի Արմավիրում ներքաղքայն տրանսպորտի առկայությունն  թեթևացրել է բնակիչների տեղափոխման հոգսը:  Ուղևորների փոխադրման որակի բարձրացման նպատակով  մի քանի տարի  առաջ քաղաքի միայն կենտրոնական հատվածներում  տեղադրվեցին կանգառներ, սակայն դրանցից մի քանիսն է պահպանվել, մնացածը կոտրվել է: Ուղևորափոխադրման քաղաքակիրթ տարբերակներից մեկn  ուղևորների ժամանակի խնայողությունն է:

Պահպանված կանգառներում փակցվել են երթուղային տրանսպորտի չվացուցակները, որտեղ նշված է կայք-էջի հասցեն և թեժ գծի հեռախոսահամարը:  Կայքը ստեղծվել է «Մարդամեջ» սոցիալական նորարարական ճամբարի  «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում՝ «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» ֆինանսավորմամբ: Արմավիրի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի համակարգող Սուսաննա Մատինյանը նաև ծրագրի ղեկավարն է:

«Կայքի նպատակն է սահմանել կանոնավոր երթևեկություն, հսկել երթուղիների աշխատանքը, ինչպես նաև ստեղծել ենք թեժ գիծ, որով բնակիչները իրենց բողոք-առաջարկություններոը կարող են ներկայացնել»:

Երթուղիների սպասարկաման դժգոհություններն ու առաջարկությունները ներկայացվելու են պատկան մարմիններին՝ Արմավիրի մարզպետարան և քաղաքապետարան: Թեժ գծի   ահազանգերը չվացուցակի խախտումների և  տրանսպորտային միջոցների նախատեսված քանակից պակաս շահագործման վերաբերյալ է: Կայք-էջի հասցեն armughi.youthcenter.am: Հետևելով  ընթացքին, պարզվում է, որ երթուղու մրցույթը շահած կազմակերպությունը տարերայնորեն է կազմակերպում  շահագործումը:  Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետ Համլետ կուրղինյանը տեղեկացրեց, որ  տրանսպորտային միջոցները երբեմն շարքից դուրս են գալիս և հարկադրված են շահագործել միայն մեկը:  Համլետ Կուրղինյանը նշեց, որ վերջերս Արմավիր-Ալաշկերտ երթուղին սպասարկող ընկերությունը թեև 2 ամիս առաջ է մասնակցել մրցույթին և գրեթե 4 տարի շահագործում է  թիվ 10 միկրոավտոբուսով՝  հրաժարվել է:

«Տարիների ընթացքում ուղևորավարձը մեզ մոտ մնացել է նույնը, բայց մեքենայի տեխնիկական սպասարկումը, պահեստամասերը թանկ են, հարկային բեռն ավելացել է, ուղևորահոսքը՝ նվազել»:

Սպասարկող ձեռնարկության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել երթուղին շահագործել  ևս մեկ ամիս, մինչև նոր մրցույթ հայտարարելը:

Ռադիոլուրը մի քանի անգամ անդրադարձել է նաև ներմարզային Արմավիր-Բագարան և Արմավիր-Էջմիածին երթուղու սպասարկմանը: Արմավիր-Բագարան երթուղին արդեն երեք տարի չի սպասարկվում: Սահմանամերձ համայնքերի բնակիչները ստիպված են մարզկենտրոն հասնել տաքսիներով կամ պատահական գյուղ հասած մեքենաներով:  Երեկ  հայտարարված էր  ընդհանուր օգտագործման  տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության Արմավիր-Բագարան միկրոավտոբուսային երթուղու մրցույթ, որին ոչ մի հայտ չէր ներկայացվել:

Դժգոհությունը Բագարան-Երվանդաշատ ճանապարհահատվածի անբարեկարգ, դժվարանցանելի լինելն է:

Մարզպետարանի քաղաքաշինության և տրանսպորտի վարչության գլխավոր մասնագետի տեղեկացմամբ Արմավիր-Էջմիածին երթուղին սպասարկող Էջմիածնի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային ձեռնարկության   հնամաշ ավտոբուսները  կփոխարինվեն համեմատաբար  նոր՝  2007 թվականի արտադրության «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսներով, որոնք վերջերս են ներկրվել Ռուսաստանից:

Back to top button