ՀասարակությունՄշակույթ

Ազգային գրադարանը թվայնացրել է գրքերի 7 տոկոսը

2016 թվականը ծանրաբեռնված տարի էր Ազգային գրադարանի համար` այսօր ամփոփելով ընթացիկ տարին նշել է Ազգային գրադարանի տնօրենն Տիգրան Զարգարյանը: Տիգրան Զարգարյանը ձեռքբերում եւ ճիշտ որոշում է համարել կառավարության որոշմամբ ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող «Հայաստանի ազգային գրապալատ» ՊՈԱԿ-ի միացումը Հայաստանի ազգային գրադարանին:

Ըստ Զարգարյանի՝ այն գործառույթները, որոնք իրականցնում էր գրապալատը, միաժամանակ կատարում էր նաեւ Ազգային գրադարանը եւ ճիշտ որոշում էր երկուսի միավորումը։

Ազգային գրադարանի տնօրենը, ներկայացնելով կատարված աշխատանքները, խոսել է նաեւ գրադարանի հավաքածուի թվայնացման մասին: «Հակոբ Մեղապարտից սկսած մինչ մեր օրերը հայ ազգը տպագրել է 126 հազար անուն գիրք: Թվայնացվել է 2 միլիոն էջ մամուլ, 6700 անուն գիրք Միավորների առումով շատ են: Կարելի է ասել, որ արդեն թվայնացրել ենք գրքերի 7 տոկոսը»։

Back to top button