Միջազգային

Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչը` «Միսս աշխարհ-2016» մրցույթի հաղթող

Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչ Ստեֆանի Դել Վալիեն հաղթել է «Միսս աշխարհ-2016» գեղեցկության մրցույթում, որն անցկացվել է կիրակի։ Երկրորդ տեղում Դոմինիկյան հանրապետության ներկայացուցիչ Յարիտզա Միգելինա Ռեյես Ռամիրեսն է, երրորդ տեղում է Ինդոնեզիայի քաղաքացի Նատաշա Մանուելան։ Այս արդյունքները պաշտոնապես հայտարարել է ստուգատեսի ժյուրին՝ փոխանցում է TASS գործակալությունը։

19-ամյա հաղթողին թագը շնորհել է «Միսս աշխարհ-2015» մեքսիկուհի Միրեյ Լալագունան։ Մրցույթն անցկացվել է նորաբաց MGM National Harbor հյուրանոցային-ժամանցային համալիրում, որը գտնվում է Վաշինգտոնի արվարձան Օքսեն-Հիլում (Մերիլենդ)։

Մրցույթին մասնակցել են 117 գեղեցկուհիներ։

Back to top button