ԿարևորՄիջազգային

Մահափորձ՝ Անկարայում Ռուսաստանի դեսպանի նկատմամբ

Անկարայում Ռուսաստանի դեսպան Անրեյ Կարլովի դեմ այսօր մահափորձ է իրականացվել՝ հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Թուրքիայի ԱԳՆ- ի աղբյուրները վկայակոչելով։ Անհայտ անձը հրազեն է օգտագործել, Կարլովը գտնվում է ծանր վիճակում՝ հայտնում է թուրքական NTV հեռուստակայանը։

Ականատեսների խոսքերով՝ զինված մարդը ներխուժել է Անկարայի արդի արվեստի ցուցահանդեսի շենք, որտեղ բացվում էր «Ռուսաստանը թուրքերի աչքերով» խորագրով լուսանկարների ցուցադրությունը։ Նա կրակել է դեսպանի թիկունքին, երբ դիվանագետն արդեն ավարտում էր ելույթը։

Twitter- ում տեղադրվել է Ռուսաստանի դեսպանի լուսանկարը՝ ելույթի ընթացքում, եւ հարձակումից հետո։

 

Back to top button