Միջազգային

Գերմանիայի ՍԴ- ն մերժել է Հայոց ցեղասպանության բանաձեւի դեմ ներկայացված բողոքը

Գերմանիայի բարձրագույն դատարանը մերժել է Բունդեսթագի կողմից Օսմանյան Թուրքիայում հայերի կոտորածը ցեղասպանություն որակելու մասին ավելի վաղ օրենսդիր մարմնում տեղի ունեցած քվաեարկության արդյունքների դեմ ներկայացված բողոքը։

Դաշնային սահմանադրական դատարան ներկայացվել էր դեռ հունիսին կայացած քվեարկությունը բողոքարկող 8 հայց։ Այսօր դատարանը հրապարակել է որոշումներից մեկը, որում նշված է, որ հայցվորը չի կարողացել բավարար ապացույցներ ներկայացնել, որ ընդունված բանաձեւով խախտվել են իր հիմնարար իրավունքները։

Նշեմ, որ այս լուրը հաղորդող AP գործակալությունը հիշեցնում է, որ Բունդեսթագի այդ որոշումը զայրացրել էր Թուրքիայի կառավարությանը, Անկարան դեսպանին մի քանի ամսով հետ է’ կանչել: Բանաձևը դարձել էր թուրք-գերմանական հարաբերություններում սրացման պատճառ:

Back to top button