Միջազգային

Սպիտակ տունը հաքերական հարձակման մեջ մեղադրում է Պուտինին

Սպիտակ տունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններից առաջ դեմոկրատական կուսակցության դեմ հաքերական հարձակումների հետևում կարող է կանգնած լինել  անձամբ Վլադիմիր Պուտինը:

Բարաք Օբամայի խորհրդական Բեն Ռոդսը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահը վերահսկում է ռուսական կառավարության բոլոր գործողությունները, ուստի նա տեղյակ է եղել հաքերական հարձակման նախապատրաստման մասին, որի նպատակը ԱՄՆ ընտրական գործընթացներին միջամտությունն էր:

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակն այսօր պահանջել է ասվածն ապացուցող փաստեր ներկայացնել, այլապես մեղադրանքները բավականին անպարկեշտ են:

Back to top button