Միջազգային

Իրանի նախագահը հունվարի կայցելի Մոսկվա

2017 թվականի հունվարին նախատեսվում է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի այցը Ռուսաստան՝ այսօր գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։

Այցը նախապատրաստելու նպատակով ընթացիկ ամսվա ընթացքում Իսլամական Հանրապետության արտգործնախարար Ջավադ Զարիֆը կմեկնի Մոսկվա: Իրանի տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին օրերս հայտնել էր, որ Ռոուհանին ընդունել է Վլադիմիր Պուտինի՝ Մոսկվա այցելելու հրավերը, սակայն ստույգ ժամկետներ չէր նշել:

Back to top button