Տնտեսական

Կտնտեսվի շուրջ 106.9 մլն դրամ


Կառավարության որոշմամբ, «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը և «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը կվերակազմակերպվի ու կստեղծվի «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ:

Նախագծի հիմնավորման համաձայն, նշված կազմակերպությունները իրականացնում են Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտի ոլորտի ծրագրերը ու աշխատանքներ:
Ստեղծելով «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օտարերկրյա պետությունների ու միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից տրամադրվող ֆինանսական միջոցները կօգտագործվեն հնարավորինս արդյունավետ:

Կկրճատվի 3 մեքենա, 9 աշխատատեղ, արդյունքում կտնտեսվի շուրջ 106.9 մլն դրամ:

Back to top button