Հասարակություն

Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ

Դեկտեմբերի 8-ին Համբուրգում ընթացող ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գետտեմյուլլերի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն հայտնեցին Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև վերջին տարիներին կայուն զարգացող գործընկերության և քաղաքական երկխոսության կապակցությամբ: Զրուցակիցները քննարկեցին Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր:

Անդրադարձ կատարվեց Աֆղանստանում իրականացվող Վճռական աջակցություն առաքելության շրջանակներում հայ զինծառայողների մասնակցությանը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի խոսքով՝ Դաշինքը բարձր է գնահատում Հայաստանի ներդրումը միջազգային անվտանգության և կայունության հաստատման ջանքերում:

Back to top button