Հասարակություն

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է,  որ դեկտեմբերի  8-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, ՀՀ
միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց
տեղումների եղանակ է:

Տաշիրի, Վարդենիսի, Գորիսի տարածաշրջանների ճանապարհներին և Վարդենյաց
լեռնանցում տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ սպասարկող ճանապարհաշինական
ընկերությունները կատարում են մաքրման ու աղով, ավազով մշակման
աշխատանքներ:

ՀՀ միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ավտոճանապարհները բաց
են:

Back to top button