Հասարակություն

Ավելի քան 1000 քաղաքացի ձնահոսքի հետևանքով մնացել է Լարսի անցակետում

hasmikdilanyan
Արդեն մի քանի օր է, կրկին փակ է Վերին Լարսի անցակետը: ՏԿ և ՏՏ, ինչեպս նաև ԱԻ նախարարությունները պարբերաբար տեղեկատվություն են տրամադրում Լարսում տիրող իրավիճակի մասին: Վերջին անգամ երկար ժամանակով այս անցակետը այս տարվա հունիսին, պատճառը հորդառատ անձրևներից առաջացած սողանքավտանգ իրավիճակն էր ու Թերեք գետի վարարումը: Լարսը կրկին փակ է: Վերջին տվյալներով, այստեղ կրկին կուտակվել են հայկական մեքենաներ՝ 100-իվ ավելի, թե երբ կբացվի այս  անգամ հայտնի չէ:

Մեր հայրենակիցները  ավտոմոբիլային ճանապարհը նախընտրում են, քանի որ ավելի մատչելի է, իսկ փոխադրողներն էլ՝ քանի որ այլընտրանք չունեն:  «Ռադիոլուր»-ի զրուցակիցը օրեր շարունակ  Վերին Լարսի անցակետում գտնվող Մինաս Սահակյանն է.

«Ես ամսի մեկից կանգնած եմ, այս պահին արգելափակված է մոտ 120 մեքենա: Բերել, մեքենաները մոտեցրել են մի սրճարանի մոտ,  հայերը  լավ առևտուր են անում: Ասել էին, որ մինչև  ժամը 11 կբացվի, եթե չէ, վաղը խոստացել են բացել: Ճանապարհը փակվել է ձյան պատճառով: Ես հաճախ եմ երթևեկում այդ ճանապարհով,  միշտ էլ նույն վիճակն է, սպասողական:

Այս պահին արևոտ ու պայծառ  եղանակ է, գիշերը՝ շատ ցուրտ է: Արդեն մի քանի օր է, այստեղ մնացել են կանայք, երեխաներ: Իմ մեքենայի մեջ էլ  երկու տարեկան երեխա կա:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը Վրաստանի ճանապարհային  դեպարտամենտից տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա — Լարս ավտոճանապարհը  դեկտեմբերի  5-ին փակ է ձնահոսքի վտանգի  պատճառով:

Back to top button