ԿարևորՔաղաքական

Ալիեւի հայտարարություններն ապացուցում են, թե ինչու միջազգային հանրությունը պետք է ճանաչի ԼՂ անկախությունը. Քոչարյան

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի «Արմենպրես» գործակալության հարցին ի պատասխան մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը, որում վերջինս տարածքային պահանջներ է ներկայացնում ՀՀ նկատմամբ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը, մասնավորապես, նշել է.

«Ադրբեջանի անթաքույց պահանջները ՀՀ տարածքների նկատմամբ ակնհայտ ձևով ապացուցում է, թե ինչու միջազգային հանրությունը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը, իսկ Ադրբեջանը պետք է միջազգային պատասխանատվություն կրի ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի և դրա հետևանքների համար»:

Back to top button