Հասարակություն

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին բուք է

buqՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է,  որ դեկտեմբերի  3-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի,
Արագածի, Արթիկի, Սիսիանի, Գորիսի, Սևանի ճանապարհներին և Վարդենյաց
լեռնանցքում բուք է:

Արթիկի, Վայքի, Ջերմուկի  և Մեղրու  ճանապարհներին ձյուն է տեղում:

Աբովյանի,  Աշտարակի, Ապարանի, Ստեփանավանի, Թումանյանի,  Սևանի, Գավառի,
Գորիսի, Նոյեմբերյանի ճանապարհներին, Բերդ- Ճամբարակ հատվածում, Վարդենյաց
լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է:

Նշված ճանապարհներին սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն
իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով,
ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին
խորհուրդ է տրվում երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով։

Back to top button