ԿարևորՀասարակություն

Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ դեկտեմբերի 1-ին որևէ վիրավոր չի ընդունվել. ԼՂՀ ՄԻՊ

ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Որոշ ժամանակ առաջ համացանցում տարածվեց լուր այն մասին, թե իբր Արցախի Մարտունու շրջանի դիրքերում տեղի են ունենում ակտիվ մարտական գործողություններ, և Արցախյան կողմից առկա են մի քանի վիրավորներ։ Լուրի հավաստիությունը ստուգելու նպատակով այցելեցի Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ, և տեղում պարզեցի, որ հոսպիտալը աշխատում է սովորական ռեժիմով, և այսօր՝ դեկտեմբերի 1-ին որևէ վիրավոր չի ընդունվել։ Երեկ ընդունվել է մեկ վիրավոր, որի վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Եվս մեկ վիրավոր տեղափոխվել է Երևան»։

Back to top button