Հասարակություն

11 ԾԻԳ-ից պետք է մնա 5-ը.վարչապետ

hasmikdilanyan
Հայաստանում ԾԻԳ-երի օպտիլամացման երկրորդ փուլն է սկսվում: Մինչ այժմ հինգ գրասենյակ է կրճատվել: Կառավարության ղեկավարի խոսքով, մինչ այժմ ԾԻԳ-երի օպտիմալացման աշխատանքների ընթացքում կառավարության որոշումներով լուծարվել են հինգ ԾԻԳ-եր: Փոխվարչապետ, միջազգային տնետեսկան ինտեգրման և բարեփոխումների նախարարին վարչապետը հաձնարարել է, ներգրավելով ճյուղային պետական մարմինների պատասխանատուներին, բանակցել օտարերկյա և միջազգային կազմակերպությունների հետ և կրճատել ԾԻԳ-երի քանակն ու դրանց պահպանմա ծախսերը:

«Առաջարկում ենք քննարկել և նվազացնել ԾԻԳ-երի քանակը առնվազն կիսով չափ, իսկ դրանց պահպանման ծախսերը մեկ երրորդով: Մենք նախնական հաշվարկել ենք և տասնմեկ ԾԻԳ-ից պետք է մնա հինգը, բոլոր կողքի կառույցները, բաժինները, ստորաբաժումները պետք է վերանան, Փակ բաժնետիրական ընկերություններում այդ գործառույթները իրականցնող կառույցներն էլ պետք օպտիմալացվեն: հաշվի առնելով, որ բանակցությունների գործընթացը ժամանակատար է, առաջարկեց երկշաբաթյա ժամկետում ներկայացնել աշխատանքների իրականացման ժամանակցույցը»:

 

Back to top button