Տնտեսական

Հարցը պետք է կարգավորել օրենքի շրջանակներում.գյուղնախ

hasmikdilanyan
«Աշխատում ենք Հայաստանում արտադրվող լոլիկ ու վարունգ արտադրողների հետ, և առաջիկայում արդյունքների մասին կտեղեկացնենք»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Նախարարը նշել է, որ եթե հարցը օրենքից դուրս է, այն պետք է օրենքի շրջանակներում կարգավորվի:

ՊԵԿ նախագահն էլ հանձնարարել է մաքսանեգության վարչության պետին, որպեսզի հատուկ ուշադրություն դարձնի խնդրին,- նշել է գյուղատնտեսության նախարարը:  Իգնատի Առաքելյանն անդրադարաձել է  նաև հողօգտագործողներին տրամադրվող  մատչելի գնով պարարտանյութ  տրամադրելու խնդրին:

Back to top button