Քաղաքական

Սահմանադրական երկու առանցքային օրենք ընդունվեց առաջին ընթերցմամբ

lenabadeyan
Խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունվեց երկու առանցքային օրենք, որի ընդունման համար խորհրդարանում անհրաժեշտ էր պատգամավորների  ընդհանուր թվի առնվազն 3/5-ի ձայները: «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 106 կողմ 1 դեմ 1 ձենպահ ձայների հարաբերակցությամբ, «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը՝ 99 կողմ  1 դեմ 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Մինչ քվեարկություն կազմակերպելը, սակայն, պատգամավորները քննարկեցին «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը: Առաջարկ հնչեց կուսակցությունների ֆինանսավորման պետական համակարգ սահմանել: Արդարադատության նախարարը հրդորեց գործընկերներին՝ մինչեւ երկորդ ընթերցումն իրեն ներկայացնել կուսակցությունների լուծարման գործընթացի մեխանիզմների առաջարկներ:

Երեկվանից հնչած ելույթների արդյունքում խորհրդարանական մեծամասնությունը եզրակացրեց, որ ճիշտ ուղղությամբ են գնում, ըստ էության՝  փաստաթղթի շուրջ հակասություններ չկան, պարզապես նախընտրական կրքեր են: Այս հարցի շրջանակներում հակասություններ առաջացան ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի եւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի միջեւ՝ պատմական անցյալի շուրջ, երբ ընդդիմադիր գործիչը հորդորեց խոհրդարանի ղեկավարին չքննադատել առաջին նախագահին՝ հիշեցնելով, որ նրան ժամանակին սատարել է հենց Հանրապետակաի հիմնադիր Աշոտ Նավասարդյանը:

Խորհրդարանը շարունակում է իր արտահերթ աշխատանքը եւ արդեն անցել է օրակարգային հաջորդ հարցին՝ ԱԺ-ի կանոնակարգ-օրենքի փոփոխությանը, որը նույնպես բխում է սահմանադրական փոփոխություններից:

Back to top button