Հասարակություն

Նամականիշ՝ նվիրված ազգային խոհանոցին

Այսօր մարդել ու շրջանառության մեջ է դրվել «Կապի տարածաշրջանային համագործակցություն. Ազգային խոհանոց» թեմային նվիրված 1 նամականիշ: Այն մարել են Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը և «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը:

170 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Ֆրանսիայի «Կարտոր» տպագրատանը: Դրա վրա պատկերված է հին հայկական ավանդական տոնական կերակուր «Թելբաց Կուբաթի»-ն՝ խմորի մեջ պատրաստած ձուկ բանջարեղենով՝ հայտնում են «Հայփոստից»։

Back to top button