Սպորտ

400 մարզիկ մասնակցել է KWF վրկածով կիոկուշին կայ կարատեյի Հայաստանի առաջնությանը

arammanukyan
Երևանի խուլերի միության մարզահամալիրում կայացել է KWF վրկածով  կիոկուշին կայ կարատեյի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել է ավեի քան 400 մարզիկ: Այս տարի մրցաշարին մանսակցում էր աննախադեպ թվով 400 մարզիկ, որոնք ուժերը չափել են 6 տարիքային խմբի 37 քաշային կարգերում:

Ֆեդերացիայի ղեկավարության որոշմամբ՝ մրցաշարին մասնակցեցին նաև աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում հաջողություն գրանցած մարզիկները, նաև բանակային մարզիկները:

Մրցումներից առաջ ֆեդերացիայի առավել փորձառու կարատեիստները աչքի ընկան ցուցադրական ելույթներով, այնուհետև մարզիկներն  օլիմպիական մրցակարգով որոշեցին հաղթողներին ու մրցանակակիրներին: Իրենց տարիքային ու քաշային կարգերում հատկապես լավ մենամարտեր անցկացրեցին ու Հայաստանի չեմպիոն դարձան Արման Մելքոնյանը, Գարեգին Սիմոնյանը, Գոռ Մադոյանը, Կնյազ Սահակյանը, Միշա Հակոբյանը, Ռոբերտ Դադյանը, Հակոբ Մարտիրոյսանը, Ալեքս Հարությունյանը, Ալբերտ Մնացականյանը և  Գևորգ Համբարձումյանը:

Առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով ու գավաթներով: Ֆեդերացիայի նախագահ Սպարտակ Գասպարյանը տեղեկացրեց, որ առաջնության արդյունքների հիման վրա ձևավորվելու է Հայաստանի հավաքականը, որը դեկտեմբերի 3-ից 7 Բուլղարիայիում մասնակցելու է Եվրոպայի առաջնությանը: Մինչ այդ, մեր մարզիկներին ևս մեկ ստուգատես է սպասվում՝ այս անգամ Հոլանդիայում:

Կարդացեք նաև
Close
Back to top button