ԿարևորՔաղաքական

Նալբանդյան. Շուտով կմեկնարկեն ԵՄ մուտքի վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունները

annanazaryan

Արևելյան գործընկերության (ԱլԳ) արտգործնախարարների Երևանում ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում  ուշադրություն է դարձվել Ռիգայի հռչակագրի իրագործման հարցերին՝ նշվել է այսօր հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում։

Հանդիպմանը մասնակցել են նաև Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Կրիստոֆ Բեյաղը, ԱլԳ մասնակից պետությունների բարձրաստիճան պատվիրակներ:

Անցնող տարվա ընթացքում պաշտոնական Երևանը զգալի առաջընթաց է գրանցել, կայացել են ՀՀ-ԵՄ շրջանակային նոր համաձայնագրի բանակցություններ, որի ընթացքում օրինակ ՀՀ-ն միացել է ՓՄՁ զարգացման ծրագրին՝ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանմդյանը՝ շեշտելով, որ Հայաստանն առաջիկայում ակնկալում է միանալ ընդհանուր ավիացիոն գոտուն: Հայաստանը նաեւ հուսով է, որ շուտով կմեկնարկեն  մուտքի արտոնագրայմի ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունները:

Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը նշեց, որ վիզային ռեժիմի ազատականացումը ԵՄ 28 երկրների համաձայնության հարց է նաև: Հանձնակատարը նաև հասկացրեց, որ դեռ չեն ավարտվել այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները:

Հատված «Ռադիոլուրի» ժամը 18։00- ի հիմնական թողարկումից

Back to top button