Հասարակություն

Այսօր Ծխելուց հրաժարվելու միջազգային օրն է

Ամեն տարի աշխարհում նոյեմբերի երրորդ հինգշաբթի օրը նշվում է Ծխելուց հրաժարվելու միջազգային օրը։ Այն սահմանվել է 1977թվականին Ամերիկյան ուռուցքաբանության միության կողմից։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում թոքերի քաղցկեղից մահացության դեպքերի 90%-ը, քրոնիկական բրոնխիտից մահացության դեպքերի 75%-ը, սրտի իշեմիկ հիվանդությունից մահացությունների 25%-ը պայմանավորված են ծխելով։

Երկրագնդի վրա ամեն 10 վայրկյանը մեկ մահանում է մեկ
ծխող։ Կանխատեսվում է, որ 4 տարի անց ցուցանիշը կարող է բարձրանալ՝ հասնելով մահվան մեկ դեպքի յուրաքանչյուր 3 վայրկյանը մեկ։

Back to top button