ԿարևորՀասարակություն

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց 1000 դրամ պարտադիր վճարի նախագծին

lenabadeyan
102 կողմ 3 դեմ 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ եւ ծափողջույնների ներքո այսօր առաջին ընթերցմամբ ընդունվեց խորհրդարանում ուղիղ երեք օր քննարկված վիճահարույց ՝«հազար դրամների» օրինագիծ անունը ստացած նախաձեռնությունը: «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին նախագիծին դեմ քվեարկելու որոշման մասին երեկ հայտարարել էր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, բայց քվեարկությունից առաջ ՀԱԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Հրանտ Բագրատյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ բացատրելու, թե ինչու դեմ չի քվեարկելու:

Ըստ նրա, զոհված և վիրավորված զինծառայողների հարցը պետք է լուծել, բայց ոչ նման կերպ: «Ափսոսս գալիս է, որ նման ձևով օրինագիծ է ներկայացվում, ինչը երկու կետրով հակասահմանադրական է: Վերջապես եկեք կուլտուրա ունենանք, բանի տեղ դնենք մարդկանց: Ցավում եմ, որ կուլտուրա չկա մեծամասնության մոտ, չեմ մասնակցելու քվերակությանը»:

Հիշեցնենք՝ նախագծով նախատեսվում է փոխհատուցումների հետեւյալ սկզբունքը. մահվան կամ առաջին կարգի հաշմանդամություն ձեռքբերման դեպքում միանվագ վճար՝ 10 մլն դրամ, երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում՝ միանվագ վճար 5 մլն դրամ, այնուհետեւ ամեն ամսյա վճարներ՝ 20 տարի ժամկետով: Սպայական անձնակազմի դեպքում ամսական մահվան եւ առաջին կարգի հաշմանդամության պարագայում՝ 300 հազար դրամ, երկրորդ կարգի հաշմանդամության դեպքում՝ 200 հազար դրամ: Ենթասպայական անձնակազմի համար համապատասխանաբար 250 հազար եւ 150 հազար դրամ եւ շարքային անձնակազմի համար՝ համապատասխանաբար 200 հազար եւ 100 հազար դրամ: Խորհրդարանն այսօրվա իր աշխատանքը հատկացնելու է 2017 թվականի բյուջեի նախագծի քննարկմանը:

Back to top button