Հասարակություն

Աթեշյանը Հայաստանում է. ակտիվիստները փնտրում են ինչո՞ւ հարցի պատասխանը

hasmikmartirosyan

Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Էջմիածնում է: <<Պատժել սրբապիղծ Աթեշյանին>> նախաձեռնության անդամները նախօրեին Մայր աթոռից փորձել են պարզաբանում ստանալ, թե ինչու է նա այցելել Հայաստան, սակայն հեռախոսազանգերին պատասխանատուները չեն արձագանքել: Տարածաշրջանային հարցերով փորձագետ Սարգիս Հացպանյանը սեփական խողովակներով ճշտել է, որ Պոլսի երկու հոգեւրականների՝ աբեղա Հարություն եւ քահանա Հովհաննես Դամադեանների հետ է ժամանել՝ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ հանդիպելու նպատակով: Ի դեպ, ըստ Հացպանյանի, Կաթողիկոսը ՀՀ-ում չէ եւ նման հանդիպման լուրը հերքվում է: Միգուցե այցելության պատճառները ճիշտ են, սակայն նախաձեռնության խմբին շարունակում է հուզել Մայր աթոռի վերաբերմունքը Աթեշյանի նկատմամբ, մի մարդու, ով անարգել ու պղծել է 1915 թվականի Եղեռնի զոհերի հիշատակը: Ավելին, այսօր Սարգիս Հացպանյանը Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հասցեին աղաղակող մեղադրանքով հանդես եկավ։

Back to top button