Հասարակություն

ՄԻՊ- ը արձագանքում է 1000 դրամ նախաձեռնությանը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր անդես է եկել զոհած եւ վիրավորված զինծառայողների սոցիալական ապահովագրության հիմնադրամի ստեղծման նախաձեռնությանը, որով սահմանվում է ստեղծել համապատասխան հիմնադրամ եւ յուրաքանչյուր աշախավարձից գանձել 1000 դրամ։

«Արդեն մի քանի օր է՝ հանրության շրջանում ակտիվորեն քննարկվում է Պաշտպանության նախարարության մշակած օրենքի նախագիծը՝կապված զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցումն ապահովող հատուկ համակարգի ներդրման հետ:

Այսպիսի նախագծի վերաբերյալ բարձր ակտիվությամբ հանրային քննարկումները բնական են՝ հաշվի առնելով, որ այն վերաբերում է երկրիպաշտպանության ժամանակ զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցմանը և, հետևաբար, նրանցսոցիալական պաշտպանվածությանը: Այդ քննարկումները կարևոր են, քանի որ օգնում են վեր հանելու ոլորտին առնչվողմտահոգություններն ու խնդիրները:

Զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական ցանցերում ծավալված քննարկումները ցույց են տալիս, որ ակնհայտորեն առկա էհատուցման նախատեսվող համակարգի նկատմամբ հասարակության վստահությունն ապահովելու խնդիր: Առաջարկվող համակարգիգործունեության նկատմամբ վստահությունը նախագծի քննարկման այս փուլում ունի կարևորագույն նշանակություն՝ այդ համակարգիհանրային լեգիտիմության ու հետագա գործադրման տեսանկյունից: Առաջ են քաշվում նաև հարցեր, որոնք վերաբերում են հիմնադրամիկողմից գումարների ծախսմանը, այդ գումարների գոյացման աղբյուրներին, հիմնադրամի կառավարման արդյունավետությանը և այլն:

Հնչող մտահոգություններն ու առաջ քաշվող խնդիրները պահանջում են հնարավորինս արագ ձեռնարկել հետևյալ քայլերը՝

  1. պետք է հասարակության հնարավորինս լայն շրջանակների, այդ թվում՝ լրատվության միջոցների ներկայացուցիչների ներգրավմամբկազմակերպել քննարկումներ և մանրամասն ուսումնասիրել հնչող բոլոր մտահոգությունները:  Ակնհայտ է, որ առանց նման քննարկումներիայդ մտահոգությունները հնարավոր չի լինի փարատել.
  2. պետք է ապահովել հիմնադրամի աշխատանքների առավելագույն թափանցիկություն՝ որպես նախատեսվող հատուցման համակարգինկատմամբ վստահության կարևորագույն գրավական.
  3. հիմնադրամը պետք է գործի նաև առավելագույն հաշվետվողականության պայմաններում: Դա կարելի է ապահովել, օրինակ, հատուցմանգումարների գոյացման, դրանց չափի ու ծախսման, ինչպես նաև հիմնադրամի գործունեության մյուս ուղղությունների վերաբերյալ հանրայինհաշվետություններ կամ զեկույցներ պարբերաբար հրապարակելու ձևով.
  4. անհրաժեշտ է ապահովել քաղաքացիական հասարակության արդյունավետ վերահսկողությունը հիմնադրամի աշխատանքներինկատմամբ, այդ թվում՝ հիմնադրամի կառավարմանը նրա նեկայացուցիչների անմիջական մասնակցության ձևով: Դրան պետք էանմիջական մասնակից դարձվեն նաև լրատվության միջոցների ներկայացուցիչները:

Այս ամենը պետք է ստանա նաև հստակ օրենսդրական ամրագրում»,- հայտարարել է ՄԻՊ- ը:

Back to top button